Հրամանատար

ENTJ Անհատականություն

Հրամանատարները համարձակ են, երևակայող և ուժեղ կամքի տեր, միշտ ճանապարհ են գտնում կամ ստեղծում:

ENTJ անձնավորության տիպը (Հրամանատար) ներկայացնող տեսարան: Երեք ENTJ-ներ վստահությամբ կանգնած են անտառային միջավայրում՝ բռնելով եռաժանի, ծառի տնկիներ և ջրման թաս, իսկ նրանց ոտքերի մոտ շուն է: Չորրորդ անձը՝ կին ENTJ, ցույց է տալիս դեպի մոլբերտի վրա գտնվող ծառերի քարտեզը: Հետնապատկերում կան տարբեր չափերի բազմաթիվ եղևնիներ: Ընդհանուր տպավորությունը առաջնորդության, վճռականության և ցանկացած իրավիճակում ղեկավարելու պատրաստակամության մասին է:
E Էքստրավերտ N Ինտուիտիվ T Բանական J Կազմակերպված

Հրամանատար

Ձեր ժամանակը սահմանափակ է, այնպես որ մի վատնեք այն ուրիշի կյանքով ապրելով։

Սթիվ Ջոբս

ENTJ տիպի (Հրամանատարներ) մարդիկ ի ծնե առաջնորդներ են։ Նրանք ունեն խարիզմա և ինքնավստահություն, որոնք ներշնչում են մարդկանց հավաքվել ընդհանուր նպատակի շուրջ։ Բայց նրանց բնորոշ է նաև հաճախ անզիջում բանականություն․ ENTJ-ները եռանդով, վճռականությամբ և սուր մտքով հասնում են իրենց առաջադրած ամեն նպատակին։ Թեև նրանց ուժգին մոտեցումը երբեմն կարող է շփման դժվարություններ առաջացնել, նրանք հպարտանում են սեփական աշխատասիրությամբ ու ինքնակարգապահությամբ։

ENTJ-ները համոզված են, որ շրջապատի վրա ուժեղ դրական ազդեցություն են թողնում։

Ցանկանալով մեծության հասնել

Եթե կա մի բան, որ այս անձնային տիպի մարդիկ սիրում են, դա մարտահրավերներն են՝ լինի մեծ թե փոքր։ Նրանք հավատում են, որ բավարար ժամանակի և ռեսուրսների պայմաններում կարելի է հասնել ամեն բանի։ Սա դարձնում է ENTJ-ներին հրաշալի ձեռներեցներ, և նրանց կարողությունը մտածելու ռազմավարական ու երկարաժամկետ ձևով, այնուհետև քայլ առ քայլ կյանքի կոչելու իրենց ծրագրերը վճռականությամբ և ճշգրտությամբ, դարձնում է նրանց հզոր բիզնես առաջնորդներ։

ENTJ Անհատականություն (Հրամանատար)

Այս վճռականությունը հաճախ դառնում է ինքնակատարողական մարգարեություն, քանի որ ENTJ-ները զուտ կամքի ուժով շարունակում են առաջանալ այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեն, և, հավանական է, որ մյուսներին էլ կքաշեն իրենց հետ։ Այս կերպ նրանք հաճախ հասնում են փայլուն արդյունքների։

Բանակցային սեղանի շուրջ, լինի դա մեծ ընկերությունում, թե մեքենայի առքուվաճառքում, ENTJ-ները գերիշխող են, անդրդվելի և աններող։ Պատճառը նրանց դաժանությունն չէ, այլ այն, որ նրանք իսկապես սիրում են մարտահրավերը, մտքի պայքարը և բանավոր ճարտարությունը։ Եթե հակառակ կողմը չի կարող համընթաց լինել, դա նրանց համար պատճաշ չէ նահանջելու․ նրանց նպատակը հաղթանակն է։

ENTJ-ի ներքին միտքը կարող է այսպիսին լինել․ «Դուք կարող եք անվանել ինձ անզգա ա****կ, եթե դրա փոխարեն ես մնում եմ արդյունավետ ա****կ»։

ENTJ-ները հարգում են այն մարդկանց, ովքեր մտավոր մակարդակում հավասարվում են իրենց և գործում են նույնքան ճշգրիտ ու որակյալ։ Նրանք ունեն թիմ կառուցելու վարպետություն՝ ճիշտ մարդկանց դնելով ճիշտ տեղերում (չէ՞ որ ոչ ոք չի կարող ամեն ինչ անել միայնակ)։ Բայց նրանք նույնքան վարպետ են ուրիշների վրիպումները շեշտելու հարցում, սառնասրտորեն անտարբեր մակարդակով։ Հենց այստեղ էլ հաճախ առաջանում են խնդիրները։

Արժանի մարտահրավեր

Զգացմունքների բացահայտումը (առնվազն անմիջական ձևով) ուժեղ կողմը չէ ոչ մի Վերլուծաբան (NT) տիպի համար, բայց հատկապես ENTJ-ների դեպքում այդ «զգացական հեռավորությունը» շատ ավելի ընդգծված է և զգացվում է ավելի լայն շրջանակի կողմից։ Հատկապես մասնագիտական միջավայրում նրանք կարող են չկարևորել այն մարդկանց հուզական կողմը, ովքեր իրենց կարծիքով «անարդյունավետ» կամ «ծույլ» են։ ENTJ-ները սովորաբար համարում են հույզերի դրսևորումը թուլության նշան, և հենց սա էլ կարող է նրանց համար թշնամիներ ստեղծել։ Բայց նրանք պետք է հիշեն, որ կախված են արդյունավետ թիմից ոչ միայն նպատակների իրականացման, այլ նաև սեփական հավաստիացման ու գնահատման համար։

ENTJ տիպի մարդիկ իսկապես հզոր էներգիայով անձինք են և ձգտում են միշտ ցուցադրել, որ «մեծության» են տիրապետում։ Սակայն կարևոր է հիշել, որ նրանց հեղինակությունը կախված է ոչ միայն իրենց գործերից, այլև այն թիմից, որն աջակցում է նրանց։ Անհրաժեշտ է գնահատել աջակիցների ներդրումը, տաղանդներն ու զգացմունքային կարիքները։ Թեկուզ անհրաժեշտ լինի «ձևացնել, մինչև որ իրականում ստացվի», եթե ENTJ-ները կարողանան համատեղել հավասարակշռված զգացմունքային մոտեցումը իրենց բազմաթիվ ուժեղ կողմերի հետ, նրանց սպասում են և՛ խորքային, բովանդակալից հարաբերություններ, և՛ ահռելի արդյունքներով հաղթանակներ։