Պրոտագոնիստ
Երբ ամբողջ աշխարհը լռում է, անգամ մեկ ձայնը դառնում է հզոր։
ENFJ տիպի (Պրոտագոնիստներ) մարդիկ զգում են, որ աշխարհում ավելի մեծ նպատակի համար են ծնվել։ Միտումնավոր ու իդեալիստ, ENFJ-ները ջանում են դրական ազդեցություն ունենալ այլոց և շրջապատող աշխարհի վրա։ Այս անձնային տիպը հազվադեպ է խուսափում անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ եթե դա բոլորովին հեշտ չէ։
ENFJ-ները ծնված առաջնորդներ են, ինչը բացատրում է, թե ինչու են այս անհատականությունները հաճախ հանդիպում նշանավոր քաղաքական գործիչների, մարզիչների և ուսուցիչների շարքերում։ Նրանց կիրքը և խարիզման օգնում են ոգեշնչել մյուսներին ոչ միայն իրենց կարիերայում, այլև կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ հարաբերությունները։ Քիչ բաներ են այդքան խորը ուրախություն և բավարարվածություն պարգևում ENFJ-ներին, որքան ընկերներին ու հարազատներին դրդելը բացահայտելու իրենց լավագույն որակները։
Խոսել ճիշտի մասին
ENFJ-ները հակված են բացահայտ արտահայտելու սեփական արժեքները, ներառյալ ինքնատիպությունն ու ալտրուիզմը։ Երբ ինչ-որ բան նրանց սխալ է թվում, նրանք չեն վախենում խոսել դրա մասին։ Բայց նրանք հազվադեպ են երեւում ագրեսիվ կամ պահանջկոտ․ նրանց զգայունությունն ու խորաթափանցությունը օգնում են գտնել մի խոսքաձեւ, որն ուրույն ներգործություն ունի։
ENFJ անձնավորություններն ունեն ոչ միայն մարդկանց հիմնական դրդապատճառներն ու համոզմունքները հասկանալու արտասովոր ունակություն, այլև կարողանում են հասկանալ ուրիշների զգացմունքները՝ պարզապես նայելով նրանց։ Երբեմն անգամ նրանք իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես են այդքան արագ ըմբռնում մեկ այլ մարդու միտքն ու սիրտը։ Ներըմբռնման այս պահերը ENFJ-ներին դարձնում են անհավանական համոզիչ և ոգեշնչող հաղորդակցվողներ։
Այս անձնության տիպի գաղտնի զենքը նրանց մտադրությունների մաքրությունն է։ Ընդհանուր առմամբ, ENFJ-ները առաջնորդվում են ճիշտ բան անելու անկեղծ ցանկությամբ, այլ ոչ թե մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու կամ նրանց նկատմամբ իշխանություն ունենալու ձգտումով։ Նույնիսկ երբ նրանք համաձայն չեն մեկի հետ, նրանք փնտրում են ընդհանուր հայտարար։ Արդյունքում ENFJ անձնության տիպի մարդիկ կարող են հաղորդակցվել այնպիսի պերճախոսությամբ և զգայունությամբ, որն անհնար է անտեսել՝ հատկապես երբ նրանք խոսում են իրենց սրտին մոտ հարցերի մասին։
Մասնակցություն
Երբ ENFJ-ները սիրում են մեկին, ձգտում են լուծել այդ մարդու խնդիրները, երբեմն նույնիսկ ամեն գնով։ Լավ լուրն այն է, որ շատերը երախտապարտ են այդ աջակցության և խորհուրդների համար։ Ի վերջո, այս անձնությունները պատճառ ունեն, որ հայտնի են ուրիշների կյանքը բարելավելուն օգնելու համար։
Սակայն ուրիշների խնդիրներում ներգրավվելը միշտ չէ, որ հաջողության բանաձև է։ ENFJ-ները սովորաբար հստակ պատկերացում ունեն, թե ինչ կարող են կամ պետք է անեն մարդիկ՝ իրենց կատարելագործելու համար, բայց ոչ բոլորն են պատրաստ այդ փոփոխություններին։ Եթե նրանք չափից դուրս ճնշում գործադրեն, իրենց սիրելիները կարող են զգալ դառնություն կամ անարդարացի դատապարտված։ Եվ չնայած այս անձնային տիպը հայտնի է իր խորաթափանցությամբ, նույնիսկ ամենաիմաստուն ENFJ-ները երբեմն կարող են սխալ մեկնաբանել իրավիճակը կամ անգիտակցաբար վատ խորհուրդ տալ։
Ուղի ցույց տալով
Այս անձնային տիպի մարդիկ նվիրված այլասեր են, ովքեր պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին՝ հանուն այն մարդկանց և գաղափարների, որոնց հավատում են։ Համոզմունքների այս ուժը ամրապնդում է ENFJ-ների՝ ուրիշներին հանուն ընդհանուր բարօրության համատեղ աշխատելու ուղղորդելու ունակությունը։
Բայց նրանց ամենամեծ շնորհը, հավանաբար, սեփական օրինակով առաջնորդելն է։ Իրենց առօրյա կյանքում ENFJ-ները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է թվացյալ սովորական իրավիճակները լուծել կարեկցանքով, նվիրվածությամբ և հոգատարությամբ։ Այս անձնավորությունների համար նույնիսկ ամենափոքր առօրյա ընտրություններն ու գործողությունները՝ սկսած նրանից, թե ինչպես են անցկացնում հանգստյան օրերը, մինչև այն, թե ինչ են ասում դժվարության մեջ գտնվող գործընկերոջը, կարող են դառնալ ավելի պայծառ ապագայի ճանապարհը ցույց տալու հնարավորություն։